Նպատակ ունենք ստեղծել շատ աշխատատեղեր, որպեսզի օգտակար լինենք մեր երկրին. Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը (լուսանկարներ)


Նպատակ ունենք ստեղծել շատ աշխատատեղեր, որպեսզի օգտակար լինենք մեր երկրին. Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 17 13:01 2022

Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի թիվ 3-րդ և ամենամեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ այսօր Երևանում ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն կլինիկաներից մեկն է համարվում:

 

 

 

Բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների մեծ թիմը և գերհագեցած ժամանակակից տեխնիկան հնարավորություն են ընձեռնում իրականացնել ստոմոտոլոգիական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝

Թերապիա,

Օրթոպեդիա,

Վիրաբուժություն,

Իմպլանտոլոգիա,

Մանկական ստոմատոլոգիա,

Օրթոդոնտիա,

Ստոմատոլոգիական լաբորատորիա,

Թվային ճառագայթային ախտորոշում (դիագնոստիկա):

Տրամադրելով ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական փաթեթ և ունենալով շուրջ կեսդարյա փորձառություն այս ոլորտում՝ կենտրոնն այսօր իր չափանիշներով, մոտեցումներով և որդեգրած քաղաքականությամբ չի զիջում ոչ մի եվրոպական ստամատոլոգիական կլինիկայի:

Կենտրոնն ապահովում է պացիենտի բուժման շարունակական շղթան առանց ընդհատման, քանի որ դիագնոստիկ կենտրոնը, գերհագեցած ստոմատոլոգիական լաբորատորիան հնարավորություն են տալիս խնայել և՛ բժշկի, և՛ պացիենտի ժամանակը և տալ լավագույն բուժում:

Կենտրոնը համագործակցում է ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի «Կարեն դենտալ» լաբորատորիաների ցանցի հետ, որը իր լաբորատոր հմտությունների և տեխնոլոգիաների օգնությամբ նպաստում է այս գործընթացներն առավել սահուն կազմակերպելուն:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն բժիշկ-ստոմատոլոգ Զոհրաբ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ կլինիկան գերժամանակակից դարձնելու ցանկությունը եղել է՝ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ բժիշկները և պացիենտները լինեն գոհ իրենց աշխատանքից, սակայն այսօր հասունացել է պահը՝ ընդլայնելու կլինիկայի գործունեության ծավալները, ստեղծելու շատ ավելի աշխատատեղեր, որպեսզի կարողանան օգտակար լինել երկրին: