Արցախի գազամատակարարման վերականգնումը որևէ անձի կամ մեկ խմբի շնորհքը չէ. Վիլեն Գաբրիելյան


Արցախի գազամատակարարման վերականգնումը որևէ անձի կամ մեկ խմբի շնորհքը չէ. Վիլեն Գաբրիելյան
Դեկտեմբեր 16 13:17 2022

ԱԺ իմքայլական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

«Արցախի գազամատակարարման վերականգնումը որևէ անձի կամ մեկ խմբի շնորհքը չէ, այլ սառնասիրտ, բանական, պետականամետ հայրենակիցների միասնական, նվիրված աշխատանքի արդյունք է՝ անկախ նրանից նա պաշտոնյա է, թե՝ ուղղակի սոցցանցի ակտիվ օգտատեր:

 

 

Սակայն գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, որ կարելի է շունչ քաշել, բոլորովին հակառակը, դեռ ահագին գործ կա, մինչև վերջնականապես չհաստատվի «կյանքի ճանապարհի» և էներգետիկ համակարգի երաշխավորված անխափան աշխատանքը՝ նման սադրանքները և ճնշման փորձերը բացառելու համար:

 

 

Շնորհակալություն ուշադրության համար»: