Գյումրիում ռեստորանային համալիրի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդու դի


Գյումրիում ռեստորանային համալիրի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդու դի
Դեկտեմբեր 14 22:58 2022

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային ննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Ղ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում գործող «Իմպերիալ» ռեստորանային համալիրի դիմաց ինքնազգացողությունը վատանալու, մեջքի հատվածով վայր ընկնելու և գլուխը գետնին հարվածելու հետևանքով ստացել է նշված մահացու վնասվածքը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։