ՈՒՂԻՂ․ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը՝ Հանրապետության հրապարակից


ՈՒՂԻՂ․ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը՝ Հանրապետության հրապարակից
Դեկտեմբեր 5 20:15 2022

Երեւանն այսօրվանից պաշտոնապես հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։ Մրցույթի բոլոր 16 երկրների պատվիրակներն արդեն մայրաքաղաքում են, եւ քիչ անց Հանրապետության հրապարակում միասին վառելու են Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը։ 

Մինչ այդ մասնակիցները կքայլեն կարմիր գորգով, որից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վիճակահանությամբ կպարզեն իրենց մրցութային ելույթների հերթականությունը։

Հանրապետության հրապարակում այսօր կկայանա նաեւ մանկական մյուզիքլի պրեմիերա, բեմում ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլի» տարբեր տարիների հաղթողները։ Միջոցառման հաղորդավարներն են՝ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, հեռուստա-ռադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը եւ 2014 թ-ի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Արամ Mp3-ն։  

Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հոբելյանական է․ այն անցկացվում է 20-րդ անգամ, որից երկուսը՝ Հայաստանում։ Երեւանը մրցույթը հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։

Հետեւեք մրցույթի բացման արարողությանը՝ «Մանկական Եվրատեսիլի» YouTube-ի պաշտոնական ալիքի ուղիղ հեռարձակմամբ։ 

 



loading...