Աստղագուշակ՝ դեկտեմբերի 1-ի համար


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 1-ի համար
Դեկտեմբեր 1 10:35 2022

ԽՈՅ 

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք պիտի ամենատարբեր մարդկանց հետ գործ ունենաք ու յուրաքանչյուրին մոտեցում գտնեք: Հավանական են աշխատանքին վերաբերող լավ նորություններ, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնց անհապաղ կուզենաք համաձայնել: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճիշտ կլինեն:

 

Օրվա առաջին կեսը ուրախության առիթներ կբերի, իսկ ահա երկրորդին լավատեսական տրամադրությունը պահպանելը ավելի բարդ կլինի: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան: Աշխատեք դրանք սրտին մոտ չընդունել: Եթե հանգստություն պահպանեք, ապա ամեն ինչից արագ գլուխ կհանեք:

 
 

ՑՈՒԼ 

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Վերջին ժամանակներս առաջ եկած անսովոր գաղափարներն իրագործելու շանս կունենաք: Պայմանները բարենպաստ կլինեն, ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի օգնել:

Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի, թե ինչպես ձեզ պահեք մտերիմների հետ, ինչի մասին արժե խոսել, իսկ ինչի մասին՝ ոչ: Երեկոն հարմար կլինի գնումների համար. նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

 
 

Դուք շատ բանի հասնելու շանս կունենաք, սակայն կարևոր կլինի իսկապես կարևոր գործերի վրա կենտրոնանալն ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը: Վատ մի զգացեք օգնության հարցով դիմել մարդկանց, որոնց ժամանակին ինքներդ կարևոր ծառայություններ եք մատուցել: Ջանքերը միավորելով՝ դուք շատ բանի կհասնեք:

 

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք իրատեսորեն գնահատել իրավիճակն ու պատրանքներ չկառուցել: Վտանգ կա, որ ցանկալին իրականության տեղ կընդունեք, կտարվեք ի սկզբանե անհույս գաղափարով: Եթե իրատես լինեք, ապա կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

ԽԵՑԳԵՏԻՆ 

 

Այսօր դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք այն իրադարձություններին, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք էլ նկատի: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա նրբանկատորեն չեն անի: Դրա պատճառով տրամադրությունը երբեմն կփչանա:

Բայց օրը բոլոր դեպքերում ավելի շատ հաճելի անակնկալներ և ուրախության առիթներ կբերի, քան հոգսեր ու ապրումներ: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի ոգեշնչող նորություններ հեռվից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ:

ԱՌՅՈՒԾ 

Օրը հաճելի նորություններ ու անսպասելի բացահայտումներ կբերի: Պատահական զուգադիպությունը կամ առաջին հայացքից աննշան իրադարձությունը կարող է մեծ դրական փոփոխությունների սկիզբ դնել: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, գաղափարներով այն մարդկանց հետ կիսվելը, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Հավանական են պիտանի ծանոթություններ:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը ավելի հարմար է լինելու հանգստի, քան ծանր աշխատանքի կամ ուշադրության կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար: Շեղվեք հոգսերից, ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԿՈՒՅՍ 

 

Դուք գործերում համառություն կդրսևորեք և դրա շնորհիվ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել: Որոշ Կույսեր որոշակիություն կմտցնեն ապագայի ծրագրերում, կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ մոտ ժամանակներս:

Առավոտյան հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շուտով բոլոր խնդիրները կմնան անցյալում, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Կույսերին:

ԿՇԵՌՔ 

 

Մի շտապեք ստանձնել բարդ գործերը: Օրվա առաջին կեսին կենտրոնանալը բարդ կլինի, դժվարությամբ կորոշեք, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը կարող է սպասել: Բացի այդ, շրջապատողների հետ շփումները երբեմն բավական լարված կլինեն. կթվա, թե նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կնկատեք, որ գործերում հաջողության հասնելը հեշտացել է: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար:

ԿԱՐԻՃ 

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Չի բացառվում, որ այդ հատվածում ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել ու խճճել: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են ձեզ հետաքրքրել իրենց գաղափարներով:

Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Շատ Կարիճների առաջ այնպիսի հնարավորություններ կբացվեն, որոնք նրանք չեն ուզենա բաց թողնել: Դուք խուճապի չեք մատնվի և առավելագույն օգուտ կքաղեք ստեղծված իրավիճակից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

 

Օրը բազում նոր խնդիրներ կբերի, որոնցից ոչ մեկը անուշադրության չեք մատնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք հաջողության հասնել բարդ գործում, և դուք դրանցից ավելի լավ գլուխ կհանեք, քան շրջապատողներն էին ակնկալում: Հավանական են նշանակալի մասնագիտական հաղթանակներ, չի բացառվում կերիարայում աճը:

Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Լսեք ինտուիցիային, որը կօգնի մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց հյուր կանչել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

 

Օրը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելը: Դուք նախաձեռնող կլինեք, ոտքի վրա կյուրացնեք ուրիշի լավ գաղափարները և կկռահեք, թե ում հետ է լավ կիսվել սեփական ծրագրերով:

Օրը հարմար կլինի նաև ապագայի մասին մտորելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրավիճակն էլ ճիշտ կգնահատեք: Ձեր մտահղացումներով կիսվեք մտերիմների հետ. ձեզ անպայման լավ խորհուրդներ կտան, իրական օգնություն կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի անսովոր ռոմանտիկ ժամադրության համար. այն երկար կհիշեք:

ՋՐՀՈՍ 

Օրվա սկզբին վեճերից խուսափելը դժվար կլինի: Երբեմն ինքներդ դրանք կհրահրեք, իսկ համառությունը թույլ չի տա նույնիսկ աննշան զիջումների գնալ: Սակայն ձեզ կհաջողվի անձերին չանցնել, փոխադարձ վիրավորանքներից ու կոնֆլիկտից խուսափել: Իսկ բոլորին դուր եկող լուծումներ անպայման կգտնվեն, չնայած՝ ոչ միանգամից:

Օրվա երկրորդ կեսը խաղաղ ու հաճելի կանցնի: Այն բարենպաստ կլինի գործնական շփումների, հին ու նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Ընկերները կուրախացնեն հետաքրքիր առաջարկներով, իսկ սիրելին՝ ռոմանտիկ անակնկալով:

ՁԿՆԵՐ 

 

Այսօր դուք շատ համառ ու հաստատակամ կլինեք, և դրա շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել նույնիսկ այն գործերում, որոնք նախկինում անհույս են թվացել: Կհաջողվի նոր համախոհներ գտնել ու հարթել հարաբերությունները հների հետ: Մարդիկ, որոնց հետ նախկինում բացառապես աշխատանքի մասին էիք խոսում, կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ ու ընկերանալ:

Գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այստեղ ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող որոշումներում լավ է չշտապեք: