Անկարան պետք է դառնա աշխարհի կենտրոն․ Էրդողան


Անկարան պետք է դառնա աշխարհի կենտրոն․ Էրդողան
Նոյեմբեր 29 22:56 2022

Անկարան պետք է դառնա աշխարհի կենտրոն, ցանկացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

«Մեր երկիրը պետք է լինի նոր աշխարհակարգի կենտրոնում, օգտագործի փոփոխվող գլոբալ քաղաքական և տնտեսական ճարտարապետության բոլոր հնարավորությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ ժամանակակից Թուրքիան շատ է փոխվել։

Նրա խոսքով՝ երկիրը չի դադարեցնի իր զարգացումը որոշ լրատվամիջոցների մանիպուլյացիաների և «մի քանի ահաբեկիչների» գործողությունների պատճառով։