Մինեսոտայում կոտրված սառցաբեկորից մոտ 200 ձկնորս է փրկվել (լուսանկարներ)


Մինեսոտայում կոտրված սառցաբեկորից մոտ 200 ձկնորս է փրկվել (լուսանկարներ)
Նոյեմբեր 29 11:30 2022

ԱՄՆ Մինեսոտա նահանգում հաջողությամբ ավարտվել է լայնածավալ գործողությունը, որի նպատակն էր փրկել Վերին Կարմիր լճի ափից պոկված հսկայական սառցաբեկորի վրա ագելափակված ձկնորսներին:

Արդյունքում բոլորին հաջողվել է փրկել. ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ դուրս է բերվել սառցաբեկորի վրայից, գրում է BBC-ն: 

Սառույցը կոտրվեցլ է շատ դանդաղ և աննկատ. ձկնորսները, տարված իրենց զբաղմունքով, անմիջապես չեն նկատել, որ իրենց ափից բաժանում է մի քանի մետր լայնությամբ ջրի շերտը:

Այս փոքր, առաջին հայացքից, հեռավորությունը լողալով հաղթահարելը բացառվում էր՝ լճում ջուրը չափազանց սառն էր, իսկ դրա խորությունն այս վայրերում գերազանցում է 25 մետրը։

Մի քանի ձկնորսներ անմիջապես զանգահարել են 911 ծառայություն:

Երեք ժամ անց փրկարարները սառցաբեկորից տարհանել են ձկնորսներին՝ վ փայտե կամուրջ նետելով։

Տեղի բնակիչների խոսքով, ժամանակ առ ժամանակ նման դեպքեր լինում են լճի վրա, ուստի ձկնորսները խուճապի չեն մատնվել, այլ հանգիստ սպասել են օգնության։

 

«Սառույցը շատ անկանխատեսելի է սեզոնի սկզբում: Պետք է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն և անընդհատ ստուգել սառցե ծածկույթի հաստությունը», - հայտնել են շերիֆի գրասենյակից։

 

More than 100 people are STRANDED on large ice chunk that broke free on  Minnesota lake | Daily Mail OnlineAbout 100 fishermen rescued after large chunk of ice breaks off in Minnesota  lake - ABC News



loading...