Լուկաշենկոն ժամանել է Հայաստան (լուսանկարներ)


Լուկաշենկոն ժամանել է Հայաստան (լուսանկարներ)
Նոյեմբեր 23 14:55 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նախատեսվում է, որ նիստին կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը,Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։