Մհեր Արմենիան «խլե՞լ է» Էմմիից «Դո Ռե ՄԻ» քոլեջը. մեկնաբանում է երգիչը


Մհեր Արմենիան «խլե՞լ է» Էմմիից «Դո Ռե ՄԻ» քոլեջը. մեկնաբանում է երգիչը
Նոյեմբեր 22 00:15 2022

Մգեր Արմենիան «TETE A TETE» հաղորդման հյուրկ է եղել: Վերջինս հաղորդման շրջանակներում պատասխանելով Մհեր Բաղդասարյանի այն հարցին, թե իրականում ինքը թույլ չի տվել, որ Նադեժդա Սարգսյանի ժառանգները շարունակեն Դո Ռե Մի քոլեջի գործունեությունը, ավելին, նա ցանկացել է փոխել քոլեջի անունը, երգիչը մասնավորապես ասել է.

 

«Ես լսել եմ Ձեր հաղորդման շրջանակում Էմմի մեկնաբանությունները այս հարցի շուրջ, իրականում շատ կցանկանայի, որ այդ հարցերը Էմմին բարձրաձայնի ինձ զանգելով, բայց ինչևէ, ես էլ շատ հարցեր ունեմ: Նադեժդա Սարգսյանը իր առողջական վատ դրության ժամանակ իր քոլեջը փոխանցել է մեզ՝ ինձ ու Վրեժ Կիրակոսյանին, մեր տիրապետմանը: Նա դա արել է իր կենդանության օրոք: Նա մեզ ասել է` պահեք այս քոլեջը ու դա մի կորցրեք:

Այդ քոլեջը ուներ բազմաթիվ խնդիրներ, Էմմին դրանց մասին գիտեր: Ոչ մեկ ոչ մեկից ոչինչ չի խլել, դա պետական քոլեջ էր, Էմմին նույնպես կարող էր մասնակցել ընտրություններին ու ինքը դառնար տնօրեն: Այլ հարց է, թե ինչու Էմմին վերցրեց Դո Ռե Մի-ն , դուռը շրխկացրեց ու տարավ այլ տարածք: Իրեն ոչ մեկ չի ասել՝ գնա: Էմմիին ոչ մեկ չի նեղացրել ու ես չեմ հասկանում, թե ինչի է նա այդ կարծիքին:

Հարցին, թե նա չի ամաչում, որ քոլեջի անունը դրել է Շառլ Ազնավուրի անվան, այլ ոչ թե Նադեժդա Սարգսյանի, նա պատասխանեց, որ ոչ չի ամաչում, քանի որ դա արել է, որպեսզի բախումներ չլինեն:

Նշենք, որ 2018 թվականին Էմմին գրառում էր կատարել իր սոցիալական ցանցի էջում՝ասելով, որ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում:

«Ես երբեք չեմ դադարել երազել, քանի որ ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս։ Հիմա իմ հերթն է իրականացնել նրանց երազանքները, և պահպանել արդեն իսկ ստեղծված գործերը։

Այսուհետ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում: Նադեժդա Սարգսյանի հիմնած պրոֆեսիոնալ դպրոցը, տարիների ապացուցված աշխատանքը, ուսուցիչները կշարունակեն մեր սաներին ճանապարհ հարթել միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում»,- գրել էր երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: