Շոյգուն և Աքարը հեռախոսազրույց են ունեցել


Շոյգուն և Աքարը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբեր 31 21:12 2022

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են «հացահատիկային գործարքին» մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշումը։

«Քննարկվել են ռուսական կողմի կողմից «սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների արտահանման վերաբերյալ համաձայնագրերի կատարումը դադարեցնելու հարցերը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։