Բաքվում անհանգստացել են Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններից


Բաքվում անհանգստացել են Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններից
Հոկտեմբեր 21 21:40 2022

Սահմանների մասին որոշումը Երևանն ու Բաքուն են կայացնելու, ինչո՞ւ է Թեհրանը խառնվում այդ հարցերին, ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։

 

«Ցավոք, Ադրբեջանի դեմ վերջին շրջանում Իրանի ձեռնարկած քայլերը, հատկապես «Հայրենական պատերազմի» ժամանակ, այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, չի կարելի գնահատել որպես բարիդրացիություն»,- արձագանքելով Իրանի դիվանագիտության ղեկավարի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններին՝ ասել է նա։

«ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Միլլի Մեջլիսի Տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի ղեկավարը քննադատել է սահմանների փոփոխություններին ընդդիմացող Թեհրանի դիրքորոշումը, պնդելով, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է և «որոշումը կկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ հիմնվելով որևէ ժամանակաշրջանի քարտեզի վրա»։

 
 

«Ի՞նչ կապ ունի դա երրորդ երկրի հետ՝ այդ թվում Իրանի, որը խառնվում է այդ հարցերին»,- հավելել է «Ենի Ազերբայջան» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։