ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից․ Միշուստին


ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից․ Միշուստին
Հոկտեմբեր 21 12:04 2022

Ամբողջ աշխարհում էներգակիրների գնի կտրուկ թանկացման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

 

«Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», - հայտարարել Է ՌԴ վարչապետը։

 

Միշուստինը նաև նշեց, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար:

 

Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանում կայացած հանդիպմանը ԵԱՏՄ-ի վարչապետները պայմանավորվել են համատեղ գործողություններ իրականացնել առեւտրում նոր խոչընդոտներ թույլ չտալու համար: