«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են. Էրդողան


«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են. Էրդողան
Հոկտեմբեր 20 19:23 2022

««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են»:

 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անհատական ​​հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն։

 

 

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը վստահորեն շարունակում է իր ուղին. ««Զանգեզուրի միջանցքը» զարգացման և ներդրումային հնարավորություններ կբացի Միջին միջանցքի բոլոր երկրների համար»: