Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հոկտեմբեր 20 17:40 2022

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: