Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել, հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն․ Շարմազանով


Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել, հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն․ Շարմազանով
Հոկտեմբեր 20 14:00 2022
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Ախր շատ մուխաննաթ ենք մենք…
Նիկոլը Հայաստանը այսօր-վաղը փաստացի կարող է միացնել Թուրքիային,ՆԱՏՕ-ին,Ռուսաստանին…ում ասես, իսկ մենք դրել քննարկում ենք Բրյուսովի անվան ինստիտուտը Մանկավարժականին միացնելն է ճիշտ, թե՞՝ հակառակը։
 
Այսպես շարունակվելու դեպքում ոչ Բրյուսովի ինստիտուտ կլինի ու ոչ էլ՝ Մանկավարժական:
Կլինի Աթաթուքի կամ Կարաբեքիրի անվան համալսարան…
Մեկն էլ կա ասում է՝ բա Պուտինին ի՞նչ պատասխան եք տալու, որ Բրյուսովը փակեք։
Վերջն են լրիվ …
 
Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել, հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն։
 
Հայրենիք ու պետություն ենք կորցնում, իսկ սրանք արհեստական օրակարգեր են քննարկում»։