Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու կապակցությամբ դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին. փաստաբան


Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու կապակցությամբ դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին. փաստաբան
Հոկտեմբեր 20 12:22 2022

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

 

«Իբրեւ հանցանք է գնահատվել Է.Ալեքսանյանի կողմից Երեւան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը:

 

 

 

Այս խնդիրը վեր է Է.Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս:

 

Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է.Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է.Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է:

 

Հուսով եմ ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,- գրել է նա։