«Գավառ» բժշկական կենտրոնի դիմաց 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է


«Գավառ» բժշկական կենտրոնի դիմաց 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Հոկտեմբեր 19 23:16 2022

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։

Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացրել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Գավառի ճանշինում։