Ադրբեջանի քաղաքացի ասածը շատ հարաբերական է.Փոխոստիկանապետը՝ 150 000 դոլարի ներդրման դեպքում քաղաքացիություն տալու մասին


Ադրբեջանի քաղաքացի ասածը շատ հարաբերական է.Փոխոստիկանապետը՝ 150 000 դոլարի ներդրման դեպքում քաղաքացիություն տալու մասին
Հոկտեմբեր 19 18:41 2022

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

«Բացառապես 150 հազար ներդրման դիմաց չէ, որ մարդիկ կարող են քաղաքացիություն ստանալ, սահմանում ենք այլ չափորոշիչներ եւս: Սա դեռ օրենիք նախագիծ է, իսկ մանրամասն դրույթներ կսահմանվեն արդեն կառավարության որոշմամբ, որով այն ռիսկերը, որոնք տեսնում ենք, հնարավորինս կբացառվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն ու թուրքերը եւս կարող են 150 հազարի ներդրում անել եւ դառնալ ՀՀ քաղաքացի, Ֆիդանյանն ասաց. «Նախ քաղաքացիության տրամադրումը սահմանվելու է սահմանափակ թվաքանակությամբ անձանց համար: Ազգություն որպես այդպիսին չենք կարող սահմանել օրենքում, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի առնվելու են: Այստեղ կան թե տարատեսակ հանցավոր անձջանց, փողերի լվացման մեջ ներգրավված անձանց հետ կապված»:

Նա ընդգծեց, որ 150 հազար դոլարի շեմ սահմանելիս ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը. «Եթե իրապես ցանկանում ենք ապահովել գրավչություն, պետք է կարողանանք նաև ապահովել մրցակցությունը այլ երկրների հետ»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի քաղաքացին նու՞յնպես կարող է ներդրում անել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն․ ռիսկ չկա՞։

«Էստեղ շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասածը։ Նույն տրամաբանությամբ, կարող է, օրինակ, ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալ։ Հետևաբար, կենտրոնանալ բացառապես քաղաքացիության գործոնի վրա, մենք չենք պատրաստվում: Կառավարության որոշմամբ մենք բոլոր ռիսկերը կփորձենք հնարավորինս հարթել»,-ասաց փոխոստիկանապետը: