Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ


Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
Հոկտեմբեր 18 21:34 2022

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

 

Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են: