Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արայիկ Հարությունյանը՝ պատգամավորներին


Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արայիկ Հարությունյանը՝ պատգամավորներին
Հոկտեմբեր 18 20:55 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։

 

Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

 

Պատասխանելով հարցերին՝ Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։