Համացանցում հայտնվել է «Սու-34» ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը


Համացանցում հայտնվել է «Սու-34» ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը
Հոկտեմբեր 17 23:43 2022

Համացանցում հայտնվել է ՌԴ Եյսկ քաղաքում «Սու-34» ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը։

 

 

Հիշեցնենք, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել էր բնակելի շենքի վրա։  

 

ՌԴ Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։

«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Եյսկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։ Կա 4 զոհ, 20-ից ավելի վիրավոր։