ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները. Iravaban.net


ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները. Iravaban.net
Հոկտեմբեր 17 23:16 2022

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

 

«Դատախազության կողմից այսօր ԲԴԽ ներկայացված երկու միջնորդություններն էլ բավարարվել են»,-նշել է նա։

 

 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով:

 

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

 

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել: