ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետն ազատվել է աշխատանքից, նորի անունը հայտնի է


ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետն ազատվել է աշխատանքից, նորի անունը հայտնի է
Հոկտեմբեր 17 12:01 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել պաշտոնյաների ազատման ու նշանակման վերաբերյալ։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Գագիկ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրերից մեկում:

 

 

Մեկ այլ հրամանագրում գրված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»: