Ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը KIA-ով Հյուսիս-հարավ ճանապարհին բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր


Ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը KIA-ով Հյուսիս-հարավ ճանապարհին բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
Հոկտեմբեր 16 20:47 2022

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։   Ժամը 16․45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Վահագն Պողոսյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից՝ հրաժարվելով հիվանդանոցում մնալուց։  

 

 

 Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։   Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։