Արսեն Թորոսյանը ևս ցավակցել է Թուրքիային


Արսեն Թորոսյանը ևս ցավակցել է Թուրքիային
Հոկտեմբեր 16 18:44 2022

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ Բարտինում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարտինում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,-գրել է Արսեն Թորոսյանը;

Ավելի վաղ, Բարտինում ածխահանքի պայթյունի առիթով Թուրքիայի ցավակցել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։