Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին


Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին
Հոկտեմբեր 15 23:43 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ՝ գրառումը հասցեագրելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

 

 «Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթըն ածխահանքի վթարի ժամանակ։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին», - գրել է Միրզոյանը։

Ըստ վերջին տեղեկությունների, զոհերի թիվը հասել է 41-ի, վիրավորները ներկա պահին 11-ն են։