Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպման մասին


Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպման մասին
Հոկտեմբեր 15 00:52 2022

ՌԴ նախագահի և ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենի բանակցությունների անցկացման հարցը դեռ չի լուծվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղազախստան կատարած այցից արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անհրաժեշտ է այդ մասին նաև նրան հարցնել՝ պատրա՞ստ է նա բանակցել, թե՞ ոչ: Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի դեռ բանակցությունների հարթակ չկա:

Բացի այդ, իմ այնտեղ (Ինդոնեզիայում նախանշված G20 գագաթնաժողովին-խմբ.) ուղևորության հարցը դեռ վերջնականապես չի լուծվել, Ռուսաստանը կմասնակցի՞ ինչ-որ ձևաչափի՝ դեռ կմտածենք»,- հավելել է նա: