Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որը ՀՀ տարածքում է. Փաշինյան


Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որը ՀՀ տարածքում է. Փաշինյան
Հոկտեմբեր 14 15:16 2022

Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,-հավելել է ՀՀ վարչապետը: