ԱԽ քարտուղարը բանակցային գործընթացի մանրամասները ներկայացրել է Արցախի պաշտոնյաներին


ԱԽ քարտուղարը բանակցային գործընթացի մանրամասները ներկայացրել է Արցախի պաշտոնյաներին
Հոկտեմբեր 13 17:08 2022
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
 
Պատվիրակության կազմում են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
 
«Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից»,– գրել է Գրիգորյանը։
 
Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։