«ՀՀ-ն մինչև ձեր իշխանության զավթումը հանդիսանում էր Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը». Արթուր Թովմասյան


«ՀՀ-ն մինչև ձեր իշխանության զավթումը հանդիսանում էր Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը». Արթուր Թովմասյան
Հոկտեմբեր 13 16:38 2022

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնա մեռի, արի սիրեմ…

ՀՀ-ն մինչև ձեր իշխանության զավթումը հանդիսանում էր Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը:

 

Դուք ձեր ոչ բարով կառավարման և թրքասիրությամբ ամեն ինչ արեցիք, որ արցախահայությունը դառնա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, և ջանասիրաբար շարունակում եք արցախահայության էքզիստենցիալ գոյության իրավունքի ոտնահարումը:

 

 

Դուք հնարավոր և անհնարինը արեցիք, որ Արցախը հայաթափվի և հանձնվի Ադրբեջանին, դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դուք ձեռքներդ լվացիք և քաշվեցիք մի կողմ, թողնելով Արցախը մեն-մենակ դարավոր և ոխերիմ…, բայց ձեր համար բարեկամ Ադրբեջանի առջև:

 

Ձեր կեղծ բարեպաշտությունը և խաղաղասիրությունը ողբերգություն բերեց մեր երկու հայկական պետությունների գլխին: