Շտապօգնության վարորդը գողացել է խոցված տանկի շարժիչը


Շտապօգնության վարորդը գողացել է խոցված տանկի շարժիչը
Հոկտեմբեր 13 14:06 2022

Շտապօգնության վարորդը Ղրիմում՝ վերանորոգված տեխնիկայի կայանատեղիում, զրահափոխադրիչի շարժիչ է գողացել, հայտնում է Mash-ը։ 

 

Նշվում է, որ տղամարդը տեսել է մարտական ​​մեքենա և մալուխով ու երկու լոմով զինված՝ զրահափոխադրիչից դուրս է բերել էներգաբլոկը։ Նա շարժիչը դրել է ծառայողական ավտոմեքենայի մեջ և փորձել քշել։ Սակայն մի քանի հարյուր մետր գնալուց հետո նրան ձերբակալել են զինվորականները։

 

 

Շտապօգնության վարորդին սպառնում է ազատազրկում զրահափոխադրիչից շարժիչ գողանալու համար։