Այս անգամ ՀՀ այցելող կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն. քաղաքագետ


Այս անգամ ՀՀ այցելող կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն. քաղաքագետ
Հոկտեմբեր 13 13:36 2022

Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն:

Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

 

«Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն:

 

 

Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

 

Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»: