|
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «44-օրյա պատերազմում և դրանից հետո զոհված հերոսների մեծ մասն այս իշխանության կողմնակիցներն էին, որոնք հավատացել էին խաղաղության խոստումին և «հանուն ոչնչի» զոհվելու թեզին: Բայց ադրբեջանցիներն սպանեցին նրանց և սպանելուց առաջ չեն հարցրել՝ իշխանությա՞ն կողմից ես, թե՞ ընդդիմության, ներկա՞ ես, թե՞ նախկին. սպանել են առանց խտրության: Ասածս ինչ է՝ թուրքի ու ադրբեջանցու համար մենք բոլորս նույնն ենք, հայ ենք, որոնց պետք է վերացնել, ջնջել աշխարհի երեսից: Այնպես որ, թարգեք էս անիմաստ «նախկին-ներկա» քննարկումն ու մտածեք, թե ինչ պետություն ենք ժառանգելու մեր սերունդներին: Ու չմոռանաք, որ բոլորս մի նավի վրա ենք, եթե այդ նավը խորտակվեց, բոլորս ենք անցնելու ջրի հատակը...»: |
Աղբյուրը` Արթուր Ղազինյան










