«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս ՀԱՊԿ-ի մասին». Գրիգորյան (տեսանյութ)


«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս ՀԱՊԿ-ի մասին». Գրիգորյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 13 00:21 2022

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է, որ որևէ նորություն չունի ՀԱՊԿ-ի կողմից առաջարկների մասին:

«Ես երևէ նորություն չունեմ, որ ՀԱՊԿ-ն պատրաստվում է ինչ-որ իրական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին ստիպելու դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից: Եվ կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս եվրոպական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին: Ես կարծում եմ՝ դրա մասին պետք է ՀԱՊԿ-ում մի քիչ լուրջ մտածեն»,-ասել է Գրիգորյանը՝ խուսափելով մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:

 
Հարցազրույց Արմեն Գրիգորյանի հետ