44-օրյա պատերազմի ժամանակ հայերի կողմից ռուսներ, վրացիներ և իրանցիներ են կռվել. Բաքվի հերթական մեղադրանքը


44-օրյա պատերազմի ժամանակ հայերի կողմից ռուսներ, վրացիներ և իրանցիներ են կռվել. Բաքվի հերթական մեղադրանքը
Հոկտեմբեր 11 12:46 2022

Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց Բաքուն նոր մեղադրանքներ է հնչեցնում հայկական կողմի հասցեին:

44-օրյա պատերազմի ժամանակ հայերի շարքում եղել են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիներ հանդիսացող վարձկաններ:

Նման պնդում է արել Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը, հայտնել է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով, այդ անձանց ինքնությունը պարզվել է և նրանց նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել: