Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը բախվել է իր առջև հայտնված 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց


Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը բախվել է իր առջև հայտնված 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 10 20:16 2022

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում բեռնատար գնացքը 145 կմ ՊԻ կետում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Ա-ի կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Ռուբեն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի առողջության կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայել Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։