Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընտրողների 41.72 % մասնակցություն է գրանցվել


Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընտրողների 41.72 % մասնակցություն է գրանցվել
Հոկտեմբեր 9 21:04 2022

Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը:

 

Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:

 

 

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

 

Մարտակերտի շրջան

 

Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %

 

Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %

 

Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %

 

Վանք – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %

 

Մարտունու շրջան

 

Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %

 

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում: