Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբեր 9 13:50 2022

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան  հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:

 

 

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: