Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները


Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները
Հոկտեմբեր 9 13:33 2022

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները։

 

Այդ մասին հայտնում են  Ղրղզստանի լրատվամիջոցները՝ չնշելով պատճառը։

 

 

Զորավարժությունները նախատեսված էին անցկացնել հոկտեմբեր ամսին։