Բենզինի ու դիզվառելիքի գների տատանումը՝ վերջին ամսին


Բենզինի ու դիզվառելիքի գների տատանումը՝ վերջին ամսին
Հոկտեմբեր 9 01:30 2022

Ոչ պարենային ապրանքների գներ: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.1%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնաճ:

 

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

 

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.0% գնաճ, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով:

 

2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.2% և 0.6% գնանկում: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ`0.2% և 29.1%-ով: