Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 2 KIA ավտոմեքենաներ․ կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 2 KIA ավտոմեքենաներ․ կա վիրավոր
Հոկտեմբեր 9 00:11 2022

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։