«Թող նախագահան կյա». Ստեփանակերտում քաղաքացիները չցանկացան լսել Արցախի ԱԺ նախագահին


«Թող նախագահան կյա». Ստեփանակերտում քաղաքացիները չցանկացան լսել Արցախի ԱԺ նախագահին
Հոկտեմբեր 8 22:26 2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, եւ ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին:

 

 

Արցախցիներին հայտնեցին, որ  նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք:

 

«Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասաց Թովմասյանը, ինչին հավաքվածները արձագանքեցին, որ չեն հեռանա մինչեւ չտեսնեն Արայիկ Հարությունյանին:

 

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում