Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ 3 մարդ է զոհվել․ ՌԴ ՔԿ


Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ 3 մարդ է զոհվել․ ՌԴ ՔԿ
Հոկտեմբեր 8 16:44 2022

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ  Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել պայթեցված բեռնատարի կողքով ընթացող մեքենայի ուղևորները։ Ջրից դուրս են բերել տղամարդու և կնոջ դիեր։ Նրանց ինքնությունը պարզվում է։