Հայ գերիների դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունն արդեն կեղծ է որակել. այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները. Արման Թաթոյան


Հայ գերիների դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունն արդեն կեղծ է որակել. այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները. Արման Թաթոյան
Հոկտեմբեր 7 13:34 2022

Հայ գերիների ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել, այս մասին հայտնել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:

 
 
 
 

Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:

Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է», - Facebook-ում գրել է Թաթոյանը: