Մեքսիկայում գնդակահարել են Մորալեսի պատգամավորին


Մեքսիկայում գնդակահարել են Մորալեսի պատգամավորին
Հոկտեմբեր 6 16:20 2022

Մեքսիկայի կենտրոնական Մորալես նահանգի մայրաքաղաքում՝ Կուերնավակա քաղաքում, հոկտեմբերի 5-ին գնդակահարել են տարածաշրջանային օրենսդիր Գաբրիելա Մարինին։ Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է նահանգապետը։
«Դատապարտում եմ պատգամավորի սպանությունը։ Իրավապահ մարմինները գործողություններ են սկսել մեղավորներին հայտնաբերելու համար»,-գրել է նահանգապետը։
Նշվում է, որ Մարին նահանգի խորհրդարանի անդամ է դարձել հունիսի կեսերին։