Կասեցվել է 2,213,315 կգ մսի վաճառքը․ ՍԱՏՄ


Կասեցվել է 2,213,315 կգ մսի վաճառքը․ ՍԱՏՄ
Հոկտեմբեր 6 14:25 2022

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության սեպտեմբեր ամսվա արդյունքները։

 
 

ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մսի իրացման ցանցի 507 կազմակերպություն:

 
 

Արձանագրություններ են կազմվել 84-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 2,213,315 կգ մսի վաճառքը: