Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտությունների կարիք չկա․ Ավանեսյան


Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտությունների կարիք չկա․ Ավանեսյան
Հոկտեմբեր 6 14:05 2022


Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նրա խոսքով՝ այս բոլոր ուսումնասիրությունները, որոնք ընթացքի մեջ են, հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Նա պարզաբանեց, որ պատասխանները կլինեն մոտ ապագայում։ «Ամբողջական պատկեր ստանալու համար ԴՆԹ անալիզներ են կատարվում, տվյալներն արխիվացվում են»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական գերությունից ազատված յոթ զինծառայողներ ստացիոնար բուժում են ստանում: