Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով


Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով
Հոկտեմբեր 5 22:29 2022

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի  6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: