Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել


Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել
Հոկտեմբեր 5 17:11 2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա:

«Մեզ փոխանցվել է փաստաթուղթ: Ադրբեջանի՝  մարտի կեսերին փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են, հանրությունը քաջատեղյակ է, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի: Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

 
 
 

Նրա խոսքով՝ այժմ կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել. քննարկումներ են ընթանում: