Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը


Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
Հոկտեմբեր 5 11:45 2022

Անժամանակ կյանքից հեռացել է շտապբուժօգնության ծառայության բժիշկ Գայանե Սանոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Մասիսի բժշկական կենտրոնից։

 
 

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:

 

Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին: Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:

 

Մասիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-նշվում է հաղորդագրության մեջ: